Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆիյոնը ցանկացել է հայերի ցանկությունների մասին իրեն տեղեկացնող պատասխանատու ունենալ․ նշանակվել է Արթուր Խանջյանը


21:26 , 24 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Ֆրանսիայի նախագահի թեկնածու աջակողմյան Ֆրանսուա Ֆիյոնի քարոզարշավի տնօրեն Պատրիկ Ստեփանինին Ֆրանսիայում ապրող հայերի մտահոգություններն իմանալու համար պատասխանատու է նշանակել է Իսե լե Մուլինիոյի հայազգի փոխքաղաքապետ  Արթուր Խանջյանին: Այս մասին Tert.am-ին պատմեց հենց Արթուր Խանջյանը:
 «Իրենք արդեն գիտեն, որ Ֆրանսիայում շատ կարևոր են հայերի ձայները, դրա համար էլ մտածեցին, որ քարոզարշավի ժամանակ հայ պատասխանատու ընտրեն, որ ներկայացնի հայերի մտահոգությունները, շահերն ու ցանկությունները: Նույնպես և պատասխանատուի միջոցով Ֆրանսիայի նախագահի թեկնածուի ծրագիրը պետք է փոխանցվի հայ համայնքին»,- ասաց Արթուր Խանջյանը:
Նա  պատմեց, որ Ֆրանսուա Ֆիյոնը ցանկություն ունի Ֆրանսիայի բոլոր մարզում ունենալ իր ցանկությունները ներկայացնողներ, ինչպես նաև՝ այդ մասի բնակիչների ցանկություններն իրեն փոխանցողներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: