19:50 , 24 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Լիբանանցի հանրահայտ երգչուհի Աբբիր Նահմեն բացառիկ հմտությամբ կատարել է հայկական «Սարերի հովին մեռնեմ» երգը:
Երգչուհին հյուրընկալվել է դերասան Ադիլ Քարամին և «MTV» հեռուստաալիքի «Հայտա Հաքի» հաղորդման ավարտին, երբ դերասանն առաջարկել է նրան հայերեն մի քանի բառ արտասանել, ներկայացրել է «Սարերի հովին մեռնեմ» երգը՝ անակնկալի բերելով ներկաներն ու հեռուստադիտողին:
Նշենք, որ Նահմեն երաժշտական կրթություն ունեցող երգչուհի է: Նա արևելյան (հայ, ասորի, քուրդ, քաղդեացի) ժողովուրդների երգարվեստը ներկայացնող հատուկ հաղորդում է ներկայացնում «Ալ Մայատին» հեռուստաալիքում: