Օդաչուն ուրախությունից ձեռքով է արել ուժեղ փոթորկի պայմաններում Մանչեսթերի օդանավակայանում բարեհաջող վայրէջքից հետո (Video)
18:24 , 24 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
Մանչեսթերի օդանավակայանում «Դորիս» փոթորկի ժամանակ ինքնաթիռի օդաչուին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել, ինչի առթիվ նա ուրախ ձեռքով է արել վայրէջքի ընթացքը նկարահանող մարդուն, հայտնում է Manchester Evening News-ը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վայրէջքի ժամանակ քամու արագությունը կազմել է ժամում 80 կիլոմետր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Monarch Airlines ավիաընկերության ինքնաթիռը մի կողմից մյուս կողմ տարուբերվում: Վայրէջք կատարելուց հետո օդաչուն թեթևացած ձեռքով է արել տեսախցիկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։