Տաջիկստանի իշխանությունները քննարկում են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայում Տաջիկստանի դեսպան Իմոմուդդին Սաթարովը:
«Այդ հարցը քննարկվում է»,- ասել է դիվանագետը` հավելելով, որ երկրի ղեկավարությունն աջակցում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին:
ԵԱՏՄ անդամներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը: