Ռոբերտ դե Նիրոն ստիպված Է վատ կինոյում նկարահանվել կնոջ մեծ ծախսերի պատճառով. NY Post


17:36 , 24 փետրվար, 2017

 Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն հուսահատ վիճակում Է հայտնվել այն բանից, որ իր կինը՝ Գրեյս Հայթաուերը, անխնա ծախսում Է բոլոր այն փողերը, որոնք ինքը վաստակում Է կինոյում: Ծախսերը կատարվում են Grace Hightower & Coffees of Rwanda սրճարանների ցանցի վրա, որը բացվել Է հինգ տարի առաջ և աստիճանաբար սնանկանում է, գրում է New York Post թերթը:

 Ինչպես ճշտել Է հրատարակությունը, վերջերս դե Նիրոն չի զսպել կուտակված զայրույթը, երբ կնոջ հետ այցելել Էր Նյու Յորքի Մանհեթենի շրջանի բարերից մեկը: «Ես ստիպված չԷի լինի շարունակել նկարահանվել գարշելի ֆիլմերում, եթե դու չվատնեիր իմ բոլոր փողերը»,- հայտարարել Է նա կնոջը բոլորի ներկայությամբ:

Ռոբերտ դե Նիրոն նկարահանվել Է գրեթե 100 ֆիլմերում եւ ավելի քան 130 անգամ տարբեր մրցանակների անվանակարգվել կինոյի բնագավառում: «Օսկար» մրցանակը նա ստացել Է երկու անգամ՝ 1974 թվականին «Կնքահայր 2» ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար եւ 1980 թվականին՝ «Կատաղած ցուլը» կինոնկարում խաղացած գլխավոր դերի համար: