Վրաստան այցը խոստումնալից էր, ամենակարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Կարեն Կարապետյան


13:46 , 24 փետրվար, 2017

Tert.am-ը գրում է.

Վրաստան այցը խոստումնալից էր, առարկայան և ջերմ: Ամենակարևոր հարցերին անդրադարձ է արվել, և երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին այսօր Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի այցելելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ամենակարևոր խնդիրներին՝ Վրաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհին, էլեկտրական փոխհոսքերին անդրադարձ արվե՞լ է, վարչապետն ասաց, որ բոլոր նշված հարցերի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերել. «Ուզում եմ ասել, որ այցը եղել է շատ առարկայական, կոնստրուկտիվ և ջերմ: Մենք խոսել ենք մեր երկկողմ հարաբերությունների մասին, խոսել ենք նաև խանգարող հանգամանքների մասին»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ հայկական կողմից առաջարկ է եղել նայել հարաբերություններին ոչ միայն երկու երկրների, այլ տարածաշրջանային առումով. «Առաջիկայում հատուկ օր է նշանակվել Վրաստանի գործարարների համար, ովքեր կգան և կքննարկեն մեր առաջարկները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ