13:16 , 24 փետրվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել ԱՄՆ՝ Գյուլենի արտահանձնման հարցն անձամբ քննարկելու:
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության՝ թուրք նախարարը նշել է, որ, բացի իր ամերիկացի գործընկերոջն այդ հարցով նամակ հղելուց, պահանջել է նաև հեռախոսազրույց:
«Եթե հարկ լինի, կարող եմ մեկնել ԱՄՆ՝ հարգելի նախարարի հետ այդ հարցը քննարկելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ անգամ կարող է ամերիկացի գործընկերոջը հրավիրել Թուրքիա և այդ հարցը քննարկել հենց այդ երկրում: