«Զրահաբաճկոն» ջրաէկոհամակարգին


09:20 , 24 փետրվար, 2017

Картинки по запросу գետՎերջին տարիների ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով գետային հոսքի նվազման պատճառով անհրաժեշտություն է առաջանում հաշվել գետի վրա ծանրաբեռնվածության աստիճանը` ապահովելով ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը:

Խնդրի կարգավորման համար գործադիր մարմնի կողմից առաջարկվում է «Գետի ծանրաբեռնվածության աստիճանի մեթոդիկային հավանություն տալու մասին» նախագիծը: Այն նպաստելու է ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը` ջրային ռեսուրսների օգտագործման դեպքում: