Վարդան Ասատրյանը նոկաուտով հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ գլխավերևում պահելով Արցախի դրոշը


00:03 , 24 փետրվար, 2017

Խառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես է եկել արցախցի Վարդան Ասատրյանը՝ մենամարտելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ:

Ասատրյանը հենց 1-ին ռաունդում կարողացավ տապալել մրցակցին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ:

Հաղթանակից հետո Ասատրյանը ռինգ դուրս բերեց Արցախի դրոշն ու պահեց այն գլխավերևում: