23:37 , 23 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
Թուրքիայի Ադանա քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսարանի թարգմանից Համզա Ուլուչայը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թարգմանչի ձերբակալությունը տեղի է ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացվող գործողության շրջանակում: