Հայաստանի պես փոքր տնտեսության համար շատ կարևոր է զարգացնել տեղական արտադրությունը և ավելացնել առկա աշխատատեղերը: Այդ նպատակով գործադիր մարմնի կողմից ընթանում է ծրագրերի գեներացում:
Ներկայումս հայտնի է, որ պետությունը օգնելու է 8 նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ու 350 աշխատատեղերի ստեղծմանը:
Ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ապա ծրագրերով ներդրումների ընդհանուր ծավալը մոտ 7 մլրդ դրամ է: Ակնկալվում է, որ նախագծերը կուղղվեն արևային վահանակներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, գինեգործությանը, ծխախոտագործությանը, մեղվաբուծությանը, դեղագործությանը: Ծրագրերը կյանքի կկոչվեն Երևանում, Սյունիքում, Շիրակում և Արագածոտնի մարզում: