Tert.am-ը գրում է.
Արցախում փետրվարի 20-ին սահմանադրական հանրաքվեն անցկացվեց բարձր մակարդակով: Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախ ժամանած ռուսական դիտորդական պատվիրակության անդամ Դենիս Դվորնիկովը:
«Հանրաքվեն անցկացվեց միջազգային ստանդարտներին և օրենքներին համապատասխան, դիտորդական առաքելության համար աշխատանքի թափանցիկ պայմաններ էին ստեղծված, ընտրական գործընթացն արդար էր, իսկ արդյունքը ինքնին խոսուն է: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն աջակցեց սահմանադրական փոփոխություններին, չնայած շուրջ 7000 քաղաքացի դեմ արտահայտվեց»,- ասաց Դենիս Դվորնիկովը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ