Փրկարարները Վարդենյաց լեռնացքում արգելափակված 15 քաղաքացու են դուրս բերել


11:05 , 23 փետրվար, 2017

Փետրվարի 23-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 4 ավտոմեքենա:

Փրկարարները Մարտունի քաղաք են տեղափոխել 15 քաղաքացու (6 կին, 1 երեխա, 8 տղամարդ), որոնցից 2 կին և 5 տղամարդ տեղավորվել են հրշեջ-փրկարարական ջոկատներ: