Թրամփը նոր միգրացիոն հրամանագիր կստորագրի փետրվարի 24-ին


07:53 , 23 փետրվար, 2017

Image resultԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիոն նոր հրամանագիր կստորագրի փետրվարի 24-ին՝ արդեն գոյություն ունեցողի փոխարեն։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմին։

Համաձայն հեռուստաալիքի տվյալների՝ նոր հրամանագրում խոսք կգնա ԱՄՆ մուտք գործող և երկրի տարածքում գտնվող ներգաղթյալների «ծայրահեղ ստուգման» մասին։

Հիշեցնենք, որ Թրամփի նախորդ միգրացիոն հրամանագիրը, որը ժամանակավորապես արգելել է 7 պետությունների քաղաքացիների մուտքը, վիթխարի հուզում էր առաջացրել ամերիկյան հասարակությունում։ Արդյունքում հրամանագրի գործողությունը դադարեցվել էր դատարանի որոշմամբ։