Իսպանիայում թագավորին վիրավորելու համար ռեփերին դատապարտել են 3.5 տարվա բանտարկության


03:20 , 23 փետրվար, 2017

Image resultԻսպանիայում ռեփեր Խոսե Միգել Արենաս Բելտրանին` հայտնի Valtonyc մականվամբ, դատապարտել են 3.5 տարվա բանտարկության թագավորին վիրավորելու և ահաբեկչությանն աջակցելու համար: Այդ մասին հայտնում է El Mundo-ն:

Դատավորները եկել են այն եզրակացության, որ երգերի կոմպոզիցիաներում, որոնք ազատ տարածվում են համացանցում, Valtonyc-ը աջակցում է բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման գործունեությանը, ինչպես նաև վիրավորում է միապետին ու թագավորական ընտանիքին:

Դատական խորհրդի կարծիքով՝ խոսքի ազատությունը սահմանափակվում է, երբ այն հակասում է սահմանադրական կարգին: Այնուամենայնիվ, ռեփերը համաձայն չէ դատարանի որոշման հետ և իր խոսքերից մտադիր չէ հրաժարվել: