Ստամբուլի դատախազությունը ավարտել է երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մասնավորապես, հետաքննվել են Ստամբուլում «Զուգահեռ պետություն» ահաբեկչական հոսքի գործողությունները, որի ղեկավարը հանդիսանում է Ֆեթուլլահ Գյուլենը»,- նշում է գործակալությունը:
Դատարան են ուղարկվել ահաբեկչական գործունեության մեղադրանքով 24 կասկածյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունները: Գյուլենից բացի, ցուցակում գտնվում են նաև 6 գեներալ և 17 սպա, որոնցից 9-ը՝ հետախուզման մեջ:
«Դատախազությունը 10 մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջում է 92 ցմահ բանտարկություն խիստ ռեժիմի բանտում և 174 տարվա ազատազրկում: Մնացած 13 մեղադրյալների նկատմամբ պահանջում է նվազագույնը 3 ցմահ բանտարկություն և 30 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի բանտում»,- հայտնում է Anadolu-ն: