Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ


00:14 , 23 փետրվար, 2017
 Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում Դավիթաշեն-Աշտարակ և Բագրատաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության մրցույթի գնահատման արդյունքները: Քննարկվել են նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման տեխնիկական առաջադրանքները, որոնք ևս արժանացել են խորհրդի հավանությանը: