Չեմ ցանկանում լռել. Օրհան Փամուքը Սանկտ Պետերբուրգի համալսարանում խոսել է Թուրքիայում տիրող իրավիճակի մասին


18:12 , 22 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Սանկտ Պետերբուրգի համալսարանում պատվավոր դոկտորի կոչում ստացած թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը պետերբուրգյան համալսարանում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Թուրքիայում տիրող իրավիճակից և հայտարարել, որ ինքը չի ցանկանում լռել իր հայրենիքում առկա ներքաղաքական ճնշումների ու վախի մթնոլորտի մասին: 
 Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը` ռուս դասականներից Դոստոևսկուն նվիրված սեմինարի ժամանակ Փամուքը նշել է, որ ռուս գրողի` իր ու իր գրական ճաշակի վրա ազդեցությունն ահռելի է, իսկ 19-րդ դարի Ռուսաստանի մասին կարդալով, Դոստոևսկու գրքերում Փամուքը հաճախ տեսել է ժամանակակից Թուրքիան: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։