Արցախի ՄԻՊ-ը կոչ է արել Եվրոպային աջակցել իր գրասենյակին Արցախի բնակիչների իրավունքները պաշտպանելու հարցում


16:36 , 22 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Լեռնային Ղարաբաղի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է Բրյուսելում, Ստրասբուրգում և Վիեննայում փետրվարի 13-16-ը տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու հանդիպումներին:
 ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը համակարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի կողմից: Սա օտարերկրյա պաշտոնյայի կողմից ոչ պաշտոնական այցելություն էր եվրոպական մայրաքաղաք: Լեռնային Ղարաբաղի հարապետությունը իր միջազգայնորեն չճանաչված կարգավիճակի պատճառով չունի պաշտոնական հարաբերություններ եվրոպական դիվանագիտական մարմինների հետ:
 Ղարաբաղի օմբուդսմենի մանդատն է ծառայել որպես մարդու իրավունքների գործունեությունը հսկող դիտորդ, կազմել հաշվետվություն մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, ինչպես նաև դիտարկել բողոքներ և խորհրդարանին նոր օրենսդրության մշակման խորհրդատվություն տրամադրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։