Սևակ Խանաղյանի մայրիկի բացահայտումները երգչի մասին


13:35 , 22 փետրվար, 2017
Tert.amLife-ը գրում է.
Tert.am Life–ն այսուհետև կներկայացնի հարցազրույցների շարք՝ հայ հայտնիների ընտանիքի անդամների հետ։ Մեր առաջին զրուցակիցը երգիչ Սևակ Խանաղյանի մայրն է՝ տկն Նազիկը։ Նրա  հետ խոսել ենք որդու մանկության ու հաջողությունների մասին։
 
Սևակի ծնողները 2 ամիս է՝ Հայաստանում էին՝ որդու գործունեությանը հետևելու և նրա երևանյան համերգներին ներկա լինելու նպատակով։ 
 
Տկն Նազիկը շատ ոգևորված է որդու հաջողությամբ և այն ընդունելությամբ, որին նա արժանանում է։ «Սրանից ուրախ, երջանիկ պահ ծնողի համար, երևի, չկա։ Ես սպասում էի, որ Սևակն այսպիսի հաջողության կհասնի, որովհետև մանկուց շատ էր սիրում երգը։ 7 տարեկան էր, ձեռքերը չէին հասնում սինթեզին, ձգվում էր, որ նվագեր։ 10 տարեկանից դպրոցի  բոլոր միջոցառումներին երգում ու նվագում էր»,– պատմեց երգչի մայրը։
 
 
Տկն Նազիկը նշեց, որ հայտնիությունը Սևակին չի փոխել, ինչպես ժամանակին ռուսական միջավայրը չէր փոխել։ «Ինքը միայն դեպի լավ է փոխվել ամեն հարցում։ Այնքան շնորհքով է։ Այդքան ժամանակ Ռուսաստանում թեկուզ մենակ է մնացել, ոչինչ չի փոխվել։ Ինքը փոքրուց ինչպիսին կար, նույնպիսին էլ մնացել է։ Վստահ եմ՝ իրեն կյանքում ոչինչ չի փոխի»,– ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ