Mirror. Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խորհրդանշական հավաքականում է


12:29 , 22 փետրվար, 2017

Armfootball.com-ը գրում է.

Mirror պարբերականը Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի արդյունքներով կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ տեղ է գտել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Բլեքբերնի» հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ քառորդ եզրափակչում մանկունիանցիները կմրցեն Լոնդոնի «Չելսիի» հետ: