«Ադրբեջանի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց հերթական հորինվածքը»


10:55 , 22 փետրվար, 2017

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր ՀԱսրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց հերթական հորինվածքը, որով հայկական կողմին մեղադրում է դիվերսիոն գործողություն իրականացնելու մեջ:

Հարևան սուլթանապետության ագիտպրոպի կողմից տարածված ապատեղեկատվության նպատակը մեկն է և բավականին պրիմիտիվ՝ սեփական ու միջազգային հանրությանը «կերակրել» իր երևակայությանը հարիր անպտուղ քարոզչական հնարքներով»: