Իսլանդիայի նախագահը կտրականապես դեմ է արտահայտվել արքայախնձորով պիցցային


23:33 , 22 փետրվար, 2017

 Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանսոնը դեմ է արտահայտվել պիցցայի վրա արքայախնձորի ավելացմանը: Ավելին, նրա խոսքերով` եթե կարողնար, ընդհանրապես կարգելեր պիցցա պատրաստել արքայախնձորով:

Այդպիսի հայտարարությամբ նախագահը հանդես է եկել դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, որոնցից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես է Յոհանսոնը վերաբերվում հավայական պիցցային: