Ադրբեջանն այնպիսի պայմաններ է առաջ քաշում, որոնք շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայումը դարձնում են անարդյունավետ, ձևական. Դավիթ Բաբայան


21:00 , 21 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Լեռնային Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի տեղադրումը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը չխոչընդոտի այդ գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հայտարարությանը: «Մենք մեր կողմից պատրաստ ենք գործարկել այն մեխանիզմները, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել: Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում մենք պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը»,-ասել էր Զանիերը: 
Հարցին՝  համապատասխան ինչպիսի՞ պայմանների մասին է խոսում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս հարցում մեկ պայման կարող է լինել՝ Ադրբեջանը ցուցաբերի կառուցողականություն: Հակառակ դեպքում, ըստ Բաբայանի, շփման գծում մեխանիզմների տեղադրման աշխատանքները, դժբախտաբար, առաջ չեն գնա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: