Ուկրաինայի ԱԳՆ․ Երեք տարում Դոնբասում զոհվել է 10 հազար, վիրավորվել՝ 23 հազար մարդ


18:36 , 21 փետրվար, 2017
Azatutyun.am-ը գրում է.
 2014 թվականի փետրվարի 20-ից ի վեր Դոնբասում զոհվել է շուրջ 10 հազար, վիրավորվել՝ շուրջ 23 հազար մարդ: Այս մասին ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում: Երեք տարվա ընթացքում շուրջ 2 միլիոն մարդ դարձել է փախստական:
 Ուկրաինայի կառավարության վերահսկողությունից դուրս է մնում ռուս-ուկրաինական սահմանի 409 կիլոմետրը:
 «Ագրեսոր պետությունը բռնազավթել է Ուկրաինայի տարածքի 7տոկոսը, որտեղ չդադարող ահաբեկչության մեջ ապրում են միլիոնավոր քաղաքացիներ», - ասվում է ուկրաինական ԱԳՆ-ի հայտարարությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։