Արամ Մանուկյանը լավատեսորեն է տրամադրված առաջիկա ընտրություններին՝ հույս հայտնելով, որ անգամ եթե նրանք չլինեն խորհրդարանում, իշխանությունները կիրագործեն խաղաղության ծրագիրը:
«Ամենայն անկեղծությամբ եմ ասում, թող իշխանություններն այս ծրագիրն իրականացնեն, թեկուզ մենք չլինենք խորհրդարանում: Ում է պետք խորհրդարանը, եթե երկրում խաղաղություն չլինի, ում եմ պետք ես որպես պատգամավոր, եթե իմ երեխաները, բարեկամներն ու համադասարանցիները չլինեն Հայաստանում: Թող իշխանությունները խոհեմ լինեն, վտանգները զգան եւ գնան խաղաղության դաշինքի կնքմանը, ինչը կտա Հայաստանին զարգացման հնարավորություն, ոչինչ ես էլ հաճույքով կգնամ, կնկարեմ, նկարներս կվաճառեմ կամ մի որոշ ժամանակ անց կհրավիրեմ իմ անհատական ցուցահանդեսին,-եզրափակեց նա:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: