Սքոուլս. Գլխումս փորձում եմ հասկանալ Մխիթարյանի փոխանցման երկրաչափությունը


17:20 , 21 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պոլ Սքոուլսը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
 «Հիանալի փոխանցում էր: Գիտենք, որ նա ունակ է դրան: Տեսել ենք դա վերջին տարիներին Դորտմունդի «Բորուսիայում»: Այժմ տեսնում ենք Մխիթարյանին այսպիսի փոխանցումեր կատարելիս «Մանչեսթեր Յունայթեդում»:
 Պաշտպանությունը սարսափելի էր: Ռեֆշորդի լավ որակներն օգնեցին նրան աչքի ընկնելու հարցում: Դեռ գլխումս փորձում եմ հասկանալ Մխիթարյանի փոխանցման երկրաչափությունը: Այն դիտել եմ նվազագույնը 9 անգամ: Կարող ես պահել շունչդ, երբ տեսնում ես, թե ինչպես է Միկին գնդակն ամբողջ պաշտպանության միջոցով ուղարկում Ռեշֆորդին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։