ԱԺ ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 14 փորձագետներին կմիանան 28 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ


14:26 , 21 փետրվար, 2017

Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը`ԺՀՄԻԳ-ը, երեկվանից սկսել է Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ արդեն հանդիպումներ են ունեցել ԱԳՆ-ի և ԿԸՀ-ի հետ։

«Շնորհակալ եմ իշխանությունների՝ մեզ այստեղ հրավիրելու համար և լիահույս ենք, որ կաշխատենք իշխանությունների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ և լիահույս ենք, որ նրանց գործունեությունը մեզ համար կլինի թափանցիկ»,-ասաց նա:

Ըստ դեսպան Յան Պետերսենի ՝ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը բաղկացած է 13 պետություններ ներկայացնող 14 փորձագետներից, որոնք երեկվանից աշխատանքի են անցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ