Մեռան Տաթևիկ Ադումյանին բռնության ենթարկելով


14:31 , 21 փետրվար, 2017

Չգիտեմ էլ՝ ծանոթ եք, թե ոչ, «Մեղրամիս» սերիալին, բայց ես ինչքան հասցրել եմ կադրեր նայել, Վաչե Ամարյանի հերոսը տանջում ու բռնությունների է ենթարկում Տաթևիկ Ադումյանի մարմնավորած հերոսուհուն: Է՛լ ծեծուջարդ, է՛լ սպանության փորձեր, է՛լ խեղդելու ու սպանելու տարբեր ձևերի կիրառում, հիմա էլ բռնության մեկ ուրիշ ձևին անցան…

Հարգելի՛ սցենարիստներ և դերասաններ, մենք վաղուց իջել ենք սարերից, և սիրող տղամարդու կերպարը ոչ մի աղերս չունի բռի չոբանի հետ: