Միակը ուժը, որ բժշկի կեցվածքով դառը անալգին է առաջարկում քաղաքացիներին, ՀԱԿ-ն է. Արամ Մանուկյան


13:26 , 21 փետրվար, 2017

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր կայացած ասուլիսին անդրադառնալով ընտրություններից առաջ ընթացող ներքաղաքական զարգացումներին՝ ասաց, որ սկզբում այնպիսի տպավորություն ուներ, թե շատ քաղաքական գործիչներ և կուսակցություններ ցանկանում էին իշխանության մտնել ցանկացած գնով և դրանով դաշինքները ձևավորեցին:  

«Այնուհետև հասկացան, որ արհեստական վինիգրետը չի ձգում և թռան, փորձեցին այլ դաշինքներ մտնել: Ես դա գնահատում եմ ամենաբացասական կողմերից մեկը, երբ սկզբունք չկար, կար նպատակ՝ հայտնվել պառլամենտում, որտեղ 60 տոկոսը ոչինչ չի անում»,-ասաց նա և նկատեց, որ ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր նույնիսկ կոճակի տեղը չգիտեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ