Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի թալիշ բլոգեր Ռահիմ Շալիևը


06:27 , 21 փետրվար, 2017

Активист “РЕАЛ” приговорен к 30 суткам ареста (ОБНОВЛЕНО)Բաքվի բռնապետի վարչակարգը շարունակում է ազգությամբ թալիշ ակտիվիստների նկատմամբ բիրտ մեթոդներով ճնշումները և վերջիններիս ձերբակալությունները:

Մասնավորապես՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու շինծու մեղադրանքով երեկ սեփական տանը ձերբակալվել և երեսուն օրվա կալանքի է դատապարտվել թալիշ լրագրող, հայտնի բլոգեր, «Հանրապետական այլընտրանք» («ՌեԱլ») ընդդիմադիր շարժման անդամ Ռահիմ Շալիևը:

Համացանցային տիրույթում բավական երկար ժամանակ ճանաչում եմ Ռահիմ Շալիևին, որն ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդ թալիշ գործիչներից է և գրում ու բարձրաձայնում է Ադրբեջանական Հանրապետությունում նաև թալիշ ժողովրդի խնդիրների մասին: