Փերիս Հիլթոնը բացահայտել է, թե ով է իր նոր ընտրյալը (Photo)
00:16 , 21 փետրվար, 2017 Life.tert.am-ը գրում է. Դերասանուհի Փերիս Հիլթոնը շատ սիրավեպեր է ունեցել։ Նա հարաբերություններ է ունեցել բազմաթիվ հայտնի ու հարուստ տղամարդկանց հետ և երբեք չի թաքցրել դրանք։ tochka.net-ը գրում է, որ այս անգամ Փերիսը չի շտապում բացահայտել իր նոր հարաբերությունները։ Նրա առեղծվածային ընկերն առաջին անգամ հայտնվել է Փերիսի ծննդյան տարեդարձի հոլովակում, որտեղ Փերիսը կրքոտ համբուրում էր նրան։ Մինչ երկրպագուները գուշակում էին, թե ով է նա՝ Փերիսը համատեղ լուսանկար հրապարակեց։