Արցախում սահմանադրական հանրաքվեի դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում


17:46 , 20 փետրվար, 2017
 Արցախում սահմանադրական հանրաքվեի դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ումYerkir.am-ը գրում է.
 Արցախի սահմանադրական հանրաքվեի միջազգային դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակ»-ում. РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
 Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ-ում անցկացվում է սահմանադրական հանրաքվե. անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգից նախագահական համակարգի: