2016 թվականի ընթացքում ԱՄՆ ոստիկանությունը 1092 քաղաքացի է սպանել
17:19 , 20 փետրվար, 2017
Դրանցից.
24-ը` բնիկ ամերիկացի
266-ը՝ սևամորթ
183-ը՝ հիսպանիկ/լատինո
574-ը՝ սպիտակ
21-ը՝ ասիացի
24-ը՝ այլ։
Այդ թվում՝ 20 դեռահաս, 62 կին։
Հատկանշական է, որ ԱՄՆ ոստիկանությունը այս հարցում համաշխարհային առաջատարներից է։ ԱՄՆ-ում ընդունված երևույթ է, եթե սպանել ես ոստիկանին, ապա քեզ հետապնդելուց սովորաբար չեն ձերբակալում, տեղում գնդակահարում են՝ հրամանին չենթարկվելու հիմքով։
Ոստիկանի կողմից սպանության ամենաբարձր տոկոսը 2016-ին կազմել է Կալիֆոռնիայում՝ 160 քաղաքացի։
2016-ին ԱՄՆ ոստիկանության կողմից սպանվել են երկու հայ՝ 22-ամյա Գրետա Կուրյանը և 45-ամյա Գևորգ Ալաչադյանը:
Սպանությունների թիվը 2015-ին կազմել է 1146 մարդ։
2017 թվականի փետրվարի 20-ի դրությամբ՝ ԱՄՆ ոստիկանության կողմից արդեն իսկ սպանվել է 151 քաղաքացի։