Խոշոր ավտովթար՝ Թուրքիայում. զոհվել է 5, վիրավորվել՝ 26 ադրբեջանցի


17:12 , 20 փետրվար, 2017

Թուրքիայի Իգդիր նահանգում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով Ադրբեջանի 26 քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Վերջին տվյալների համաձայն՝ 8 զոհերից 5-ը, ենթադրաբար, ադրբեջանցիներ են: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
 Ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 20-ի առավոտյան Նախիջեւանի հետ սահմանի մոտակայքում։
Նշվում է, որ վթարի պատճառը եղել է մառախլապատ եղանակը: