Բազմազավակ հայր լինելը, մեղմ ասած, հեշտ բան չէ, առավել ևս՝ չորս աղջկա: Ջեյմ Բրեյքվելը հերոս է. նա չորս աղջկա հայր է: Նա հիանալի կերպով հոգ է տանում իր աղջիկներին, իսկ նրանց հետ ունեցած հետաքրքիր և զվարճալի երխոսություններով կիսվում իր twitter-յան էջում:
BlogNews-ը ձեզ համար թարգմանել է ամենազվարճալի երկխոսությունները:
Դուստր: Ինչու՞ է մայրիկը շպարվում։
Հայր: Որպեսզի գեղեցիկ լինի։
Դուստր: Բայց նա առանց այդ էլ գեղեցիկ է։
Հայր: Մմմ...
Դուստր: Հայրիկ, քեզ հարկավոր է շտապ շպարվել։
Հայր: Ո՞վ է կերել բոլոր բլիթները։
Դուստր: Նինձյաները։
Հայր: Բայց ես նրանց չեմ տեսել։
Դուստր: Նրանց երբեք ոչ ոք չի տեսել։
Դուստր: Մանկապարտեզում մի տղա ասաց, որ ինձ է հավանում։
Հայր: Իսկ նա՞ քեզ։
Դուստր: Նա բոլոր չափերն անցնում է: Թող սկզբում մի քիչ մեծանա։
Դուստր: Ինչու՞ է նա համբուրում այս կնոջը։
Հայր: Նա փրկում է նրան։
Դուստր: Ես հաստատ կմեռնեի։
Դուստր: Իսկ իմ փորիկի մեջ մի օր երեխա՞ է հայտնվելու։
Հայր: Եթե ցանկանաս, այո։
Դուստր: Չէէ, լավ ա, մերսի, այդ տեղը կոնֆետների համար է։
Դուստր: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մահանում ես։
Հայր: Դու երկնքում ես հայտնվում։
Դուստր: Չէէ, ես ի նկատի ունեմ, երբ մահանաս, իրերդ կարո՞ղ եմ վերցնել։
Հայր: Արի տունը մի քիչ կարգի բերենք մինչև մայրիկի գալը։
Դուստր: Նրա համար արտաքին տեսքը միևնույն է։
Հայր: Այդ ինչի՞ց եզրակացրիր։
Դուստր: Նա քեզ հետ է ամուսնացել։
Դուստր: Նա տղա էր։
Հայր: Ինչու՞։
Դուստր: Նա հիմար էր։
Հայր: Ի՞նչ է պատահել։
Դուստր: Ինձ թվում է՝ ուղեղիս մկանը ձգվել է։
Հայր: Բայց ուղեղը մկաններ չունի։
Դուստր: Քոնը գուցե և չունի։
Դուստր: Արի սա գնենք։
Հայր: Սա շատ թանկ է։
Դուստր: Պարզապես վերցրու քո կրեդիտ քարտը և ամեն ինչ ձրի կլինի։
Դե դժվար չէ գուշակել, թե ով երբեք սեփական կրեդիտ քարտ չի ունեցել:
Դուստր: Ինձ իմ ապուրը դուր չի գալիս։
Հայր: Ի՞նչն այն չէ։
Դուստր: Համը լրիվ ապուրի համ է։
Դուստր: Ես կուզենայի արքայադուստր լինել։
Հայր: Դու իմ արքայադուստրն ես, սա էլ մեր թագավորությունն է։
Դուստր: Հմմ... Սա է թագավորությու՞նը, ահավոր է։
Դուստր: Աղջիկները տղաներից շուտ են հոգնում։
Հայր: Ինչու՞։
Դուստր: Որովհետև մեր ուղեղն աշխատում է ողջ օրը։