Ներդրողների փոխհարաբերման օնլայն հարթակ


15:06 , 20 փետրվար, 2017

Картинки по запросу դրամՆերդրումները խթանելու համար առկա են մի շարք ճանապարհներ, որոնց մեջ կարևոր դեր են խաղում կոմունիկացիաները:

Օրերս Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներդրումային ծրագրերի նոր կայք է ներկայացրել՝ investmentprojects.am-ը:

Ներկայումս կայքում տեղադրված է ավելի քան 30 ծրագիր: Պետք է նշել, որ ծրագրեր կարող է ներկայացնել թե՛ պետությունը, և թե՛ մասնավոր հատվածը: Խոսքը չի գնում միայն նոր ծրագրերի մասին: Կայքում, օրինակ, առկա է գերամուր ապակու արտադրության նախագիծը, որի տեխնոլոգիան պատրաստ էր դեռևս խորհրդային տարիներին:

Սա կարելի է ասել ներդրումների օնլայն «կացարան է», որը նպատակ ունի միավորել «մեկ տանիքի տակ» ներդրողներին: