Լուկաշենկոն մեկ շաբաթ կանցկացնի Սոչիում


13:46 , 20 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընթացիկ շաբաթը կանցկացնի Սոչիում: Այդ մասին հայտնել է «Բելտա» բելառուսական պետական գործակալությունը:

«Ինչպես հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, այս շաբաթը պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնի Սոչիում»,- ասված է հաղորդագրությունում: Մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Նախկինում Բելառուսի նախագահը բազմիցս Սոչիում հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ ոչ պաշտոնական, Ռուսաստանի ղեկավարության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ