Արտաշարում թունավորված 8 աշակերտներից 3-ը դուրս են գրվել. հիվանդանոցի տնօրեն


13:14 , 20 փետրվար, 2017

Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Արտաշար գյուղում հինգերորդ դասարանի 8 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: 

Մեծամորի բժշկական կենտրոնի տնօրեն Վանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոց է տեղափոխվել նույն դասարանի 8 երեխա, որոնց վիճակը նորմալ է, անհանգստանալու ոչինչ չկա:

«Երեխաներից երեքն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, երկուսն այս պահի դրությամբ պատրաստվում են տուն գնալ, երկուսը դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ, երեխաներից մեկն էլ երևի առաջիկա 15 րոպեի ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից»,-ասաց Վանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ