Tert.am-ը գրում է.
Փետրվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախի հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 19 475 քաղաքացի կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 18.95 տոկոսը:
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախում ընթանում է սահմանադրական հանրաքվե, որով նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Հանրաքվեն անցկացնելու համար ստեղծվել է 280 ընտրական տեղամաս՝ 12 ընտրատարածքում: Մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ