Գերմանիայի իշխանությունները խորհուրդ են տվել ոչնչացնել Կայլա խոսող տիկնիկները


18:27 , 19 փետրվար, 2017

«Գերմանիայի ցանցային դաշնային գործակալությունը նախազգուշացրել է Կայլա մոդելի խոսող տիկնիկների վտանգավորության մասին»,- հայտնում է BBC-ն: Ցանցահենները դրանք կարող են օգտագործել տվյալներ գողանալու համար, պնդում է կարգավորիչը: Այդ ռիսկը բացառելու համար իշխանությունները խորհուրդ են տալիս խաղալիքը դարձնել չաշխատող, այսինքն՝ ջարդել:

Image result

Ինչպես հայտնում է գործակալությունը, ցանցահենները կարող են կոտրել տիկնիկի մեջ մոնտաժված bluetooth սարքը և լսել երեխայի խոսակցությունը, ինչպես նաև խոսել նրա հետ:
Տիկնիկների արտադրող Genesis Toys ընկերությունը դեռևս չի մեկնաբանել կարգավորիչի որոշումը: