«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացությունը ջնջենք մեր բառապաշարից
12:28 , 19 փետրվար, 2017
Վստահ եմ, որ վաղվա հանրաքվեի արդյունքում սահմանադրական փոփոխություններն ընդունվելու են։
Մի դրական բան հաստատ կա դրանում. այսօրվանից հետո պաշտոնապես կմեռնի «Ղարաբաղ» անվանումը։
Այսուհետ այդ բառը կմնա մերձկասպյան թյուրքերի բառապաշարում, իսկ հայկական լեքսիկոնից այն պետք է իսպառ հանվի։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացությունը ջնջենք մեր բառապաշարից։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։