Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին


17:36 , 18 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 18-ին հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:
 Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը և Դիմիտրիս Ավրամոպուլոսն անդրադարձան երեք տարի առաջ ուժի մեջ մտած Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի հաջող իրագործմանը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերի վերաբերյալ:

Ավարտելով այցելությունը Մյունխեն՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Երևան: