Տաքսի անալիտիկ. ծեծված Պավլիկը, բաժակի մեջ թքելն ու Սեյրան Օհանյանը


16:42 , 17 փետրվար, 2017

15995825_1142311735888501_1558334472_n

Խարեբ, էս ինչե՜ր ա կատարվում․․․ չարդ տանեմ, մարդ արդեն ամաչում ա լուրեր լսի ռադիոյով։ Իմացա՞ր՝ նոր ինչ հաղորդեցին։ Ասում ա Սեյրանը էսօր հայտարարել ա, որ Պավլիկին իրոք տփել ա, բայց բաժակի մեջ չի թքել։ Բայց դու ջոգո՞ւմ ես, թե սրանք ինշ խաղեր են տալիս սրանք։ Չարդ տանեմ, բայց դու ջոգի, էլի։ Չե՞ս ջոգում, ո՞նց․․․ դե սպասի, ախպեր ջան, հիմա քեզ սա՜ղ բացարեմ, թե որը որից հետո ա․․․

Ախպեր, սա՜ղ սութ ա, չարդ տանեմ․․․

Էս սաղ ռսների խաղերն են, մեռնեմ սրտիդ։ Ուզում են միանգամից երկու հերոսի վարՔաբեկեն։ Հիշո՞ւմ ես, որ մի երկու տարի առաջ շուխուռ էր, որ յանի Սեյրանն ու Օգանովսկին Ապարանցի Պավլիկին տփել էին ու զաստավիտ էին արել մեջը թքած բաժակից խմել։ Ակազվցցա, որ էդ սա՜ղ մուտիտ էր ու Պավլիկը չի կոդրվել։ Հա-հա, Սեյրանն իրա բերնով ասեց, որ մենք ծեծել ա, բայց բաժակի մեջ չի թքել։ Նենց որ, Պավլիկը էլի մաքուր կյանքով ապրած ունի։

Հետո, բռատ ջան, քեզ սենց բան ասեմ։ Էդ որ գնում եք էդ կաֆեներ, բառեր, ռեստորաններ, է՜․․․ ի՞նչ գառանծյա կարաս ունենաս, որ աֆիցանտին նեղացնես՝ չի թքի բաժակիդ մեջ։ Տենց ըլներ, պետք ա էս քաղաքի կեսին պաչելով չբարեվեինք։ Չնայած, ստռախովկա պետք ա պահել, դրա համար էլ ես մենակ Ջուլիկի օբեկտում եմ հաց ուտում։ Թեմայից դուրս, բայց ախպե՜ր, մի վախտ առաջ ուզում էի Արտաշնոցից բան վերցնեի, էն էլ վերջին պահին կլենտ նստավ։ Ջոգո՞ւմ ես՝ ինչից եմ պրծել․․․

Ախպեր, քեզ կոնկրետ բան եմ ասում՝ էս սաղ ռսներն են Սեյրանի ու Պավլիկի գլխին սարքում։ Հա դե, հիմա տղա են ու պահի տակ նիպանյատկի մեջ են ընկել, պանյատներով խոսացել են ու պռապուսկատի համար ստացել են Պավլիկից։ Շատ էլ, որ գեներալ ա, գեներալը պանյատներով չի՞ կարա աբրի։ Իսկ էդ թքելու պահը արդեն մուտիտ ա։ Ես էն գլխից էլ գիտեի, որ մուտիտ ա, թե չէ խի՞ պտի Պավլիկը էդքանից հետո Սեյրանի փողով իրա մասին կինո նկարեր։ Հո անթասիբ չի՞․․․