Armfootball.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզն իր նախկին ակումբին խորհուրդ է տվել գնել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
-«Մանչեսթեր Յունայթեդի» վրա միշտ ճնշում կա, կապված նրա հետ, որ անհրաժեշտ է հաղթել Անգլիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան: Եվ եթե Գրիզմանը հասանելի է, ապա ինչու՞ չգնել նրան:
Եվ առաջնահերթ պետք է հաշվի առնել այն, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստներն այն մակարդակը չեն դրսևորում,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում So Foot-ը: