1972 թ․-ի Mercedes-Benz՝ ժառանգություն ստացած ավտոտնակում (լուսանկարներ)


03:28 , 17 փետրվար, 2017

Մեր երկրում նման դեպքեր հայտնի չեն, բայց այ ԱՄՆ-ում ավտոտնակների մեջ հայտնաբերված գանձերը բավական տարածված երևույթ են դարձել: Օրինակ՝ այս վերջին դեպքը: Ժառանգություն ստացած ավտոտնակում երկար ժամանակ ոչ ոք չէր եղել: Վերջերս բացելով դրա դռները՝ նախկին սեփականատիրոջ թոռները 1972թ․-ի արտադրության Mercedes-Benz 280SE հայտնաբերեցին ներսում: Վերանորոգումից հետո այն կլորիկ գումար կարժենա, բայց տերերը որոշել են 5000 դոլարով վաճառել այդ վիճակով: