Ո՞րն է քաղաքացու ընտրությունը


15:57 , 16 փետրվար, 2017

Похожее изображениеԱյսօր ավարտվում է ընտրական օրենսգրքով նախատեսված քաղաքական ուժերի առաջադրումների փուլը: Արդեն հստակ է, թե որ ուժերն ինչ կարգավիճակով կգնան ընտրությունների:
Այս թոհուբոհի մեջ ամենակարևորը հետևյալն է՝ ո՞րն է լինելու քաղաքացու ընտրությունը, որտե՞ղ և ո՞ւմ հետ կտեսնի քաղաքացին տարիներով կուտակված խնդիրների լուծումները:

Ես վատատես չեմ, բայց կարծում եմ՝ քաղաքացին կփնտրի ու չի գտնի, միգուցե նույնիսկ չփնտրի էլ, որովհետև դեռ նախորդ ընտրություններից հիասթափության բազմաթիվ առիթներ է ունեցել: Ցավոք, սա է իրականությունը: