Հաֆեզ ալ-Ասադի հուշարձանի վերականգնումն առանձնահատուկ կարևորություն ունի (video)


04:59 , 16 փետրվար, 2017

Image result for ‫ما رأيكم بعودة صنم الإرهابي الأكبر إلى مدينة حماة؟‬‎Սիրիական թնջուկի ներկա շրջափուլի յուրօրինակ բնորոշիչ է նաև այն իրողությունը, որ օրերս «սիրիական հեղափոխության բնօրրաններից» մեկը հանդիսացող Համա քաղաքում վերականգնվել է Բաշար ալ-Ասադի հոր՝ ՍԱՀ նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի հուշարձանը, որն ընդդիմադիրների կողմից տապալվել և լրջորեն վնասվել էր հակամարտության հենց սկզբին՝ 6 տարի առաջ:

Համա քաղաքում Հաֆեզ ալ-Ասադի հուշարձանի վերականգնումն առանձնահատուկ խորհրդանշական կարևորություն ունի, քանի որ դեռևս հեռավոր 1982թ. հենց կենտրոնական իշխանությունների դեմ ապստամբած այս քաղաքում Հաֆեզ ալ-Ասադի կողմից խռովությունը ճնշելու գործողության ընթացքում սպանվել է, տարբեր տվյալներով, ավելի քան 2 տասնյակ հազար մարդ:

Իսկ սիրիական ներկա իշխանությունների այս խորհրդանշական նախաձեռնությունը նաև հոգեբանական նպատակ է հետապնդում՝ ավետելու կառավարական ուժերի վստահ հաղթանակների և արյունախում սիրիական պատերազմի մոտալուտ ավարտի մասին: Ի դեպ՝ այս քայլը նաև որոշակի դժգոհության պատճառ է դարձել քաղաքի բնակչության շրջանում, քանի որ երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամի, կենցաղային, մարդասիրական խնդիրների կողքին հուշարձանների վերականգնման վրա ուղղվող ծախսերը խիստ ժամանակավրեպ են: