Քիչ հավանական է, որ Ադրբեջանը կրկնի ապրիլյան գործողությունները. Լևոն Շիրինյան


00:12 , 16 փետրվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ առաջիկա ամիսներին հավանականությունը քիչ է, որ Ադրբեջանը կրկնի անցած տարի ապրիլին իրականացրած պատերազմական գործողությունները՝ հաշվի առնելով անցած տարի կրած կորուստները և միջազգային հարաբերությունների անորոշ վիճակը:
 «Իմ կարծիքով՝ Ադրբեջանը պատերազմի ընթացքում կրած վնասներից հետո դժվար կարողանա լայնամասշտաբ գործողություններ կատարել, սակայն այս հարցի գնահատականը պետք է տան զինվորականները»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ չնայած դրան, միշտ էլ պրովոկացիաներ կլինեն:
 «Ճիշտ է մենք ավելի քիչ կորուստ կունենայինք, եթե մեր գեներալները ճարպակալած չլինեին, բայց միևնույն է՝ մեր բանակը նրանց հարցը լուծել է, դրա համար իրենք այդ վստահությունը չունեն, որ հաղթանակ են տանելու»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը, եթե որևէ փորձ անի, այս անգամ առավել ևս չի կարողանա հաջողության հասնել, քանի որ մեր բանակն ամեն դեպքում քայլեր է ձեռնարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: