Amnesty İnternational-ի Լապշինին վերաբերյալ հայտարարությունը և Բաքվի անմեղսունակ արձագանքը


18:45 , 15 փետրվար, 2017
Картинки по запросу լապշինՄիջազգային առաջատար իրավապաշտպան Amnesty İnternational կազմակերպությունը վերջապես անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին և իր անհանգստությունը հայտնել վերջինիս նկատմամբ ադրբեջանական իրավապահերի վերաբերմունքի առթիվ. «Ադրբեջանում բլոգերը կարող է ենթարկվել կտտանքների և խոշտանգումների, վատ վերաբերմունքի բանտում և անարդար դատավարության։ Այս ամենը հաշվի առնելով՝ Amnesty İnternational-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Լապշինին»,- ասվում է հայտարարության մեջ։
Amnesty İnternational-ի այս հայտարարությանը կայծակնային պատասխան հնչեց Բաքվից։ Հիստերիկ և անմեղսունակին բնորոշ սույն արձագանում, որի հեղինակն է Ադրբեջանի ԱԳՆ տխրահռչակ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը, ոչ միայն չկա կոնկրետ պատասխան իրավապաշտպան կազմակերպության կողմից բարձրացված հարցադրումներին, այլ Հաջիևը մեղադրում է Amnesty İnternational-ին հայամետության մեջ։ Հաջիևը հետաքրքրվում է, թե ինչու էր լռում Amnesty İnternational-ը, երբ ՀՀ-ն Ադրբեջանին մոտ մեկ ամիս չէր հանձնում ասկյար Չինգիզ Ղուրբաովի լեշը։ Կամ ինչու՞ կազմակերպությունը չի արձագանքում հայերի կողմից գերեվարված և դատապարտված Դիլագմ Ասկերովի և Շախբազ Գուլիևի գործին։ Հաջիևը կա՛մ իրեն է միամիտի տեղ դրել, կա՛մ էլ բոլորին է համարում միաիտ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակին կարելի է շատ լակոնիկ պատասխան տալ. «Amnesty İnternational-ում շատ լավ տեղյակ են այդ գործերի մանրամասներին և մտադրություն չունեն ֆաշիստական Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու»։ Խղճուկ Հաջիևը մտածում է, որ իրենց սուտը բոլորի մոտ ընդունվելու է որպես ճշմարտություն, և շատ նեղսրտում են, երբ երեսներին շպրտում ես իրականությունը, որը ազերիների համար անընդունելի է։ Amnesty İnternational-ում տեղյակ են, որ ՀՀ Տավուշի մարզի տարածքում հայտնված ասկյար Ղուրբանովի դին կարող էր այդտեղ հայտնվել միայն մեկ դեպքում՝ եթե վերջինս ներթափանցել է ՀՀ տարածք։ Այսինքն՝ Ղուրբանովը հանցագործության համար է խախտել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, որի համար էլ պատժվել է։ Amnesty İnternational-ում նաև տեղյակ են, որ հասարակ «գյուղացիներ» Ասկերովը և Գուլիևը Քարվաճառ իրենց հարազատների շիրիմներին այցելելիս ձեռքի հետ էլ սպանել են երկու մարդու՝ 17-ամյա Սմբատ Ցականյանին և Կարինե Դավթյանին, իսկ վերջինիս հետ մեքենայում գտնվող Սարգիս Աբրահամյանին ծանր վիրավորել էին։
Այսքանից հետո որևէ մի կազմակերպություն իրավունք ունի ինչ-որ պահանջներ ներկայացնելու ՀՀ-ին և Արցախին վերոնշյալ մարդասպանների պահով։
Հ.Գ. Ադրբեջանի իշխանությունները մտածում են, որ եթե գրաքննության միջոցով իրենց հաջողվում է հիմարացնել սեփական հասարակությանը և ամեն տեսակ հնարածին ապուշություն ներկայացնել որպես ճշմարտություն, ապա նույնն էլ կարելի է անել միջազգաին հանրության հետ, իսկ սուտը չանցնելու դեպքում փողոցայինին բնորոշ բառապաշարով մի հիստերիկ ներկայացում մատուցել...